Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մերը չէ. Փաշինյան

Հայաստան

Մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք, որովհետև, ցավոք, շատ դեպքերում ենք մենք տեսնում, որ կան երկրներ, որոնք զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության խնդիր ունեն: Եվ կան երկրներ, որ զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր չունեն: Իհարկե, դա կապված է բազմաթիվ հանգամանքներից, միջավայրից և այլն: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա, անվտանգության ոլորտի մեր պատկերացումները, առաջին հերթին, հենվում են նրա վրա, որ մենք պետք է փորձենք մեր միջավայրը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի: Եվ մենք էլ միջավայրի համար պետք է լինենք կանխատեսելի: Այսինքն՝ սպառնալիքները, ընդհանրապես, փոխադարձ են լինում, և երբեմն շատ դժվար է լինում գտնել մեկնարկի կետը, որովհետև դա միշտ հավի ու ձվի պատմությունն է: Ու երբեմն իմաստ էլ չի ունենում գտնել մեկնարկի կետը, որովհետև դրանից որևէ բան չի փոխվում: Եվ երբ մենք ասում ենք մեր անվտանգային հարաբերությունների կարգավորում՝ անվտանգային հարաբերությունների կարգավորում չենք հասկանում, որ պետք է գնանք ուրիշ տեղերից զենք բերենք և կրակենք մեր հարևան պետությունների վրա: Այդ նույն անվտանգային ոլորտում մենք պետք է հարաբերություններ ձևավորենք նաև մեր հարևանների հետ, որպեսզի անվտանգային ճիշտ հարաբերություններ կառուցենք:

Տեսեք, այն, ինչ ես նոր խոսում էի՝ սահմանների դելիմիտացիա, տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչում և այլն, կոմունիկացիաների բացման կանոններ, դրանք բոլորը անվտանգային քաղաքականության շատ կարևոր մասեր են: Եվ, մանավանդ, հիմա կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել: Երկարաժամկետում դա երբեք լավ արդյունքների չի բերի և կարճաժամկետում միշտ չէ, որ լավ արդյունքների է բերում: Եվ հենց դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն: Դրա մեջ նաև նկատի է առնվում մեր հարևանությունը, մեր միջավայրը, մեր տարածաշրջանը:

Գիտեք, այն մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մեր մոտեցումը չէ: Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարևանները կկրակեն մեզ վրա: Նաև այդ մտավախություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, իրավունք ունի զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով: Բայց իմ արձագանքի, պատասխանի իմաստն այն է, որ մեր պատկերացումն այն չէ, որ միայն բանակով է պետք անվտանգություն ապահովել, նաև տարածաշրջանում խաղաղության գնալու...: Ես, իմիջիայլոց, հենց Եվրոպական խորհրդարանի իմ ելույթում ասացի, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղություն ասելով:

Մենք խաղաղություն ասելով նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների սահմանները բաց են միմյանց համար նույն սկզբունքներով, նկատի ունենք, որ այդ երկրները կապված են տնտեսական կապերով, կապված են քաղաքական երկխոսությամբ և խոսակցությամբ, կապված են մշակութային կապերով: Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա: Բայց սա անվտանգության ապահովման կարևոր կոմպոնենտ է: Ինչո՞ւ, որովհետև սա է հնարավորություն տալիս, որպեսզի դիմացինդ քեզ ավելի լավ հասկանա, և դու դիմացինին ավելի լավ հասկանաս: Սա է հնարավորություն տալիս, որ ձևավորվեն փոխադարձ կապվածություններ, և մյուսի անվտանգությունը, դիմացինի անվտանգությունն ինչ-որ տեղ կարևոր է դառնում նաև քեզ համար, և քո անվտանգությունը կարևոր է դառնում նաև դիմացինի համար, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական ռիսկեր, քաղաքական ռիսկեր և այլն և այսպես շարունակ»,– ասել է վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված