Ուկրաինային խորհուրդ եմ տալիս միայն պաշտպանվել. Մասկ
Բլոգոսֆերա
Ամերիկացի միլիարդատեր, «X» սոցիալական ցանցի սեփականատեր, «SpaceX»-ի և «Tesla»-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը «X» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը պետք է անցնեին պաշտպանության, սակայն արևմտյան երկրները ստիպեցին նրանց հակահարված տալ:
«Մի քանի ամիս առաջ ես Ուկրաինային խորհուրդ էի տալիս պաշտպանությունն իր գլխավոր նպատակը դարձնել, սակայն Արևմուտքը համառորեն ստիպում էր նրան հարձակվել»,- գրել է նա։
Գործարարի խոսքով՝ «ամրացված դիրքերի վրա գրոհողները մեծ կորուստներ կունենան», ինչն էլ եղավ ուկրաինական բանակի հետ։
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերն այժմ ամենուր ճնշում են գործադրում Ուկրաինայի զինված ուժերի վրա և նոր տարածքներ են վերցնում իրենց վերահսկողության տակ։
Որոշ ժամանակ առաջ Մասկը չէր բացառել, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են կորցնել վերահսկողությունը Օդեսայի ու Խարկովի նկատմամբ, եթե հրաժարվեն Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններից։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը