«Որդիների կանչը» մերժել է ՆԳ նախարարի՝ բերման ենթարկված ծնողների հետ հանդիպման առաջարկը
Հասարակություն«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի՝ զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման առաջարկը։
«2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։ Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԿ-ից հայտարարել են, որ մերժում են «այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ»։