Արքայազն Հարրին ցանկանում է բարելավել հարաբերություններն ընտանիքի հետ
ԱյլԱրքայազն Հարրին ծրագրում է բարելավել հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ՝ կապված Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի առողջության հետ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Նշվում է, որ արքայազնն իրեն մեղավոր է զգում և մտածում է հայրենիք վերադառնալու մասին։ «Չնայած շատ բան է տեղի ունեցել, նման պահերը նրան հիշեցրել են, որ կյանքը կարճ է, իսկ ընտանիքը՝ կարևոր», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Չարլզ III-ի՝ սպասվող հոսպիտալացման մասին։ Նրա վիճակը գնահատվում է բավարար, հայտնել էին Բուքինգհեմյան պալատից։