ԱՄՆ-ում երաժիշտն ընտանիք է կազմել միանգամից հինգ կնոջ հետ (լուսանկար)
ԱյլԱՄՆ-ում երաժիշտը հինգ զուգընկերուհիների հետ ընտանիք է կազմել և միաժամանակ հղիացրել նրանց։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Հունվարի 14-ին Նյու Յորքից 22-ամյա Զեդի Ուիլը երեկույթ է կազմակերպել իր դեռևս չծնված երեխաների հղի մայրերի համար։ Ներկա էին երաժշտի բոլոր հինգ զուգընկերուհիները՝ Էշլին, Բոնի Բին, Քեյ Մերին, Ջեյլին Վիլան և Իյանլա Կալիֆա Գալլետին։ Նրանցից մեկն ասել է, որ ինքը և մյուս կանայք «ընդունել են միմյանց» և պատրաստվում են մեծ ընտանիք կազմել։
Ուիլի թիմի անդամներն ասել են, որ հավատում են, որ նա պատրաստ է միանգամից հինգ երեխաների հայր դառնալ: «Հասարակությունը փոխվել է, և իր հերթին փոխվել է ժամանակակից հարաբերությունների դինամիկանը», - ասել է երաժշտի մենեջերը: