Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀասարակությունՀարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, հունվարի 25-ի գիշերը 4-6 աստիճանով։
Երևանում հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։
Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 27-ին, 25-ի գիշերը, հունվարի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 24-ի ցերեկը, տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, հունվարի 25-ի գիշերը` 4-6 աստիճանով։