Մոսկվայում թոշակառուն 1 մլն ռուբլով պատվիրել է որդու սպանությունը (լուսանկարներ)
ԼուսանկարներՄոսկվայում թոշակառուն որոշել է սպանել որդուն՝ գույքային վեճերի պատճառով։ Նա պատվիրել է որդու սպանությունը, սակայն չի կարողացել իրականացնել ծրագիրը, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մայրաքաղաքի 68-ամյա բնակչուհին և նրա 42-ամյա ժառանգը վիճել են բնակարանի և դրամական միջոցների շուրջ։ Ինչ-որ պահի կինը հոգնել է դրանից և որոշել է ազատվել բնակելի տարածքի հավանական տիրոջից։ Ընկերուհու հետ զրուցելուց հետո նա հասկացել է, որ իրեն պետք է «վարձու մարդասպան» գտնել։ «Պատվերի» վրա նրանք պատրաստվում էին ծախսել 1 միլիոն ռուբլի։
Ի վերջո, «վարձու մարդասպանը» գտնվել է։ Բայց սպանությունն իրականացնելու փոխարեն՝ նա գնացել է ոստիկանություն։ Իրավապահները բեմադրել են հանցագործությունը և թոշակառուին ուղարկել «դիակի» լուսանկարը։ Դրանից հետո նրան և իր հանցակցին բերման են ենթարկել գումարի փոխանցման ժամանակ։
Հարուցվել է քրեական գործ «Սպանության փորձ» հոդվածով։ Կասկածյալներին տասը տարվա ազատազրկում է սպառնում։