Ջրմուղագործը լոգասենյակում ոսկորների կույտ է հայտնաբերել
ԱյլԱնգլիայում ջրմուղագործը հաճախորդի լոգարանի տակ ոսկորների կույտ է հայտնաբերել, գրում է Independent-ը։
Ջոնաթան Բրեթսի խոսքով՝ 200 տարի առաջ կառուցված տանը լոգարան էր վերանորոգում, երբ հատակն ապամոնտաժելիս հայտնաբերել է 20 ոսկորներից կազմված մի կույտ։
«Որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ սա մարդ է, թե կենդանի», - սոցցանցերում հարցրել է նա հետևորդներին՝ հրապարակելով լուսանկարներ:
Ավելի ուշ Ջոնաթանը ոսկորների կողքին հայտնաբերել է գինու կոտրված բաժակ, մարմար և այլ արտեֆակտներ: Բեթսը նաև հավելել է, որ խորհրդակցել է մասնագետների հետ և եկել այն եզրակացության, որ դրանք խոզի ոսկորներ են։
«Մարդիկ կենդանիների ոսկորներ էին թաղում չար ոգիներին վանելու համար։ Տան տերերն ինձ ասացին, որ դիմացը խոզաբուծական ֆերմա է եղել»,- բացատրել է նա։