Գիտե՞ք, թե ինչի համար են նախատեսված նկարում պատկերված պարանները. Ճապոնիայի դեսպանատուն
ՀասարակությունՀայաստանում Ճապոնիայի դեսպանատունը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ,թե ճապոնացիներն ինչպես են ձմռան ամիսներին պաշտպանում ծառերը՝ ձյան ծանրությունից։
«Գիտե՞ք, թե ինչի համար են նախատեսված նկարում պատկերված պարանները։ Ձմռան ամիսներին ճապոնական շատ այգիներում ծառերի շուրջ կարելի է հանդիպել նման կոնաձև կերտվածքներ: Այս պրակտիկան կոչվում է «յուկիցուրի» և այն կառուցվում է բամբուկից և պարանից՝ պաշտպանելու ծառի ճյուղերը ձյան ծանրությունից կոտրվելուց»,- գրված է դեսպանության էջում։