Որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով. Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
«Հիշեցնենք, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ: