«Մեզ համար անակնկալ էր, Հայաստանի վարչապետը դա ինքնուրույն է արել»․ Լավրով
Արտաքին Քաղաքական«2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում։ Սա նշանակում է, որ ԼՂԻՄ-ը, ինչպես այն ժամանակ անվանում էին Ղարաբաղը, Ադրբեջանի անբաժանելի մասն է»,– այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ սա անակնկալ էր Ռուսաստանի համար։
«Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այդ քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն»,- ասել է նա։