Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը 

«Մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի». կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանը, հայտնվելով շրջափակման մեջ, անմահացել է Հադրութում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լևոնն անչափ աշխույժ տղա էր, դադար չուներ: Հիմա, երբ նայում եմ շուրջս վազվզող երեխաներին, նրանց մեջ իմ Լևոնին եմ գտնում: Փոքր տարիքում աշխույժ, իսկ հասուն տարիքում՝ այնքան լուրջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Լևոնի մայրիկը:

Նշում է՝ որդին տարված էր անտառով և նրա բնակիչներով, մշտապես փնտրում էր հարցի պատասխանը, թե ով է կենդանիներից ամենաուժեղը: Լևոնն իր ապագան սպորտի հետ էր կապել: Դպրոցին զուգահեռ հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց: Իսկ հետո սկսել է ճանապարհը հունահռոմեական ոճի ըմբշամարտում: «Իր համար առաջնային էր սպորտը: 10 տարվա սպորտսմեն էր տղաս: Դպրոցից տեղափոխեցինք Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջ»: Քոլեջն ավարտելուց հետո Լևոնն ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ։ Մի քանի ամիս հասցրել է վայելել ուսանողական կյանքը, այնուհետև զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

«Շատ լավ տրամադրվածությամբ գնաց: Անկեղծ լինելով՝ ասեմ, որ տարիներ ի վեր հույս ունեի, որ չի ծառայելու, ակնկալում էի, որ Հայաստանի չեմպիոն է դառնալու: Բայց ողնաշարի և ուսերի շրջանում ունեցած ցավերը մի պահ իրեն «հետ գցեցին» սպորտում: Արդյունքում զորակոչվեց բանակ՝ մա՛մ, երկու տարի է, կծառայեմ, կգամ ու նորից իմ սպորտին կանցնեմ: Ծառայելու ժամանակ, երբ նորից հիշեցրի, որ պետք է չեմպիոն դառնար ու այդ դեպքում չէր ծառայի, Լևոնն ինձ հակադարձեց՝ մա՛մ, ինձ շատ փափուկ եք պահել, պետք է ծառայեի: Իրեն մի տեսակ տխուր եմ ճանապարհել, երևի կանխազգացում ունեի: Ճանապարհելու օրն էլ իր աչքերում թախիծ կար, երբեք Լևոնին տխուր չենք կարող պատկերացնել, միշտ ուրախ էր, ժպիտը՝ դեմքին»: Լևոնը 2020 թ. հունվարի 13-ին է զորակոչվել բանակ: Ծառայությունն սկսել է Արմավիրի ուսումնական զորամասում, ամիսներ անց՝ կրտսեր սերժանտ կոչումով տեղափոխվել Արցախ: Վիճակահանության արդյունքում հայտնվում է Ջրականում:

«Համավարակի շրջանն էր, իրեն տեղափոխեցին Մարտունի 2՝ նորակոչիկների հետ անցկացնելու կարանտինը, ինչպես ասում են՝ կարանտինի սերժանտ էր: Մոտ երկու ամիս այնտեղ անցկացնելուց հետո եկան Ջրական, 28 օր անց սկսվեց պատերազմը»: Պատերազմի առաջին օրերից Լևոնը եղել է դիրքերում: «Հենց առաջին օրը զանգեց: «Լևո՛ն, որտե՞ղ ես»: «Մա՛մ, հանգիստ, խրամատում պառկած եմ»: 18 օր եղել է դիրքերում, տարբեր հատվածներում: Ջրականից՝ Արա լեռ, Արա լեռից՝ դեպի Հադրութ՝ 9-րդ կիլոմետր, այդտեղից՝ Հադրութի դպրոց, և այսպես շարունակ: Պայքար, նահանջ, պայքար: Լևոնը նորակոչիկների հետ է եղել, քանի որ իրենցն ուսումնական գումարտակ էր: Նա իրենց վաշտի սպորտի կազմակերպիչն էր, կոփում էր նորակոչիկներին»: Լևոնի մարտական ուղին փաստում է՝ թշնամուց չվախեցող, վիրավորներին ու զոհված տղաներին միայնակ չթողնող սերժանտը մարտի դաշտում իրեն դրսևորել է որպես խիզախ զինվոր, նետվել է մարտի հանուն հայրենիքի, հուսադրել իր զինվորներին ու ընտանիքին, որ տուն է վերադառնալու, բայց ավաղ...

Մայրիկը պատմում է՝ Եռաբլուր այցելող զինվորները հպարտությամբ են նշում, որ Լևոնն իրենց սերժանտն է եղել՝ խստապահանջ, բայց ազնիվ ու արդար: Երբ տիկին Արմինեին հարցնում եմ, թե քանի օր տևեց Լևոնի պատերազմը, պատասխանում է՝ 18, և շեշտում, որ իր այդ հաշվարկը պայմանավորված է Լևոնի վերջին զանգով: «Ոչ ոք չի տեսել Լևոնի զոհվելը: Ամեն օր զանգում էր, թեկուզ մեկ րոպե ձայնը լսում էինք, միայն ասում էինք՝ զգույշ, վախենում էինք հարցեր տալ: Մեր զրույցները գրի եմ առել: Երբեմն այնպիսի վախ եմ զգում, որ կարող եմ երեխայիս ամեն բառը մոռանալ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամեն օր, օրը 24 ժամ Լևոնն իմ մտքում է»: Ինը երկար ամիս, մինչ ընտանիքի համար պարզ կդառնար, որ իրենց որդին անմահացել է:

«Այդ ինն ամսվա ընթացքում ամենատարբեր լուրեր էին պտտվում, բայց որևէ ստույգ բան չկար: Իրեն ողջ ու անտառում էինք փնտրում: Հոկտեմբերի 10-ին չէր զանգել, արդեն լսել էինք, որ ծուղակում է: Լևոնի մոտ էլ հեռախոս չկար: Զանգում էինք տարբեր մարդկանց՝ լուր իմանալու, ասում էին, որ ամեն ինչ կարգին է, բայց չէի հանգստանում, քանի դեռ Լևոնի ձայնը չէի լսել: Հոկտեմբերի 11-ի առավոտյան զանգեց՝ մա՛մ, լավ եմ: Ասացի՝ տեղյակ ենք, որ ծուղակում են: Այդ ժամանակ հաստատեց լուրը, բայց մեզ համոզեց, որ զանգել են և գալու են իրենց հետևից: Պատերազմի օրերին ամուսինս Արցախում է եղել, Լևոնին չի հանդիպել, բայց միշտ տարածքում է եղել: Մեկ օրով վերադարձել էին: Երբ Լևոնն ասաց, որ Թաղասեր գյուղում է, տեղը բացատրեց, թե որ շենքում են, ամուսինս ու եղբայրը ուղևորվեցին Արցախ: Առաջինը զանգահարեցի պաշտպանության նախարարություն, տեղյակ պահեցի:

Հոկտեմբերի 10-ից 12-ը զանգահարել եմ նաև Արցախի նախագահի աշխատակազմ, ասել, որ Լևոնը՝ որպես սերժանտ, և նորակոչիկները, այդ թվում՝ չորս վիրավոր, Հադրութում են, ծուղակում են հայտնվել: Ինձ տվեցին Հադրութի ղեկավարի, Թաղասերի գյուղապետի հեռախոսահամարները: Բոլորը կապ էին հաստատում Լևոնենց հետ, ուղղորդում, ճանապարհը բացատրում, թե՝ հասեք այսինչ կետը ու զանգահարեք: Տղաները հասնում են Թաղասերի խաղողի այգիներին, բայց իրենց հետևից այդ ողջ ընթացքում չեն գնում: Ամենավատն այն է, որ տղաները ճանապարհը չգիտեին, իրենց ծառայության վայրն այլ էր: Հետո ասում են՝ Թաղասերի կածանով դուրս եկեք, հաջորդ գյուղը Սարուշենն է: Տղաներն ասում են, որ չեն կարող, քանի որ դիտարկման մեջ են: Ընդ որում, մի պահ Լևոնի հետ կապի են դուրս գալիս, հստակ չգիտեինք, թե ով, առաջարկում հեռանալ այլ ճանապարհով, բայց Լևոնն առարկում է՝ չորս վիրավոր նորակոչիկ կա մեր հետ, իրենց չեմ թողնի:

Խոստանում են, որ հետո կգնան վիրավորների հետևից, բայց Լևոնը մերժում է, պետք է բոլորով հեռանան, վիրավորներին չեն լքելու: Մինչև հոկտեմբերի 12-ը մեզ հետ խոսել է, ասաց, որ զինված է, դիտարկման մեջ են, շարժվել չեն կարող: Հոկտեմբերի 13-14ին խոսել է Հադրութի ղեկավարի ու Թաղասերի գյուղապետի հետ: Դրանից հետո չգիտենք, թե իրենց հետ ինչ է եղել»: Լևոնի հետ եղած տղաներից երկուսն են ողջ մնացել: Մեկին գերեվարել են: «Պատմում է. «Լևոնն ասաց՝ բացազատվեք, պատրաստվում ենք մարտի, դրանից հետո Լևոնին չեմ տեսել: Եղել ենք մոշի թփերի տակ պատսպարված, թուրքերը մտել են, աջ ու ձախ կրակել: Այդ ժամանակ վիրավորվել եմ ու ոչինչ չեմ հիշում»: Երկու տղաներ էլ որոշում են կրակների տակով վազել, մեկը՝ հադրութցին, զոհվում է»: Մյուս տղան պատմել է, որ անդադար վազել է ու վազել, արդյունքում հասել Լևոնի հայրիկին ու հորեղբորը:

Տիկին Արմինեն ասում է, որ իրենց անընդհատ խաբում էին՝ Լևոնն այս թփի տակ է, Լևոնը խոսել է ռացիայով, Լևոնին տեսել ենք այս սարի վրա և այլն: Այսպես մինչև պատերազմի ավարտը, իսկ հետո սկսվեցին որոնողական աշխատանքները: «Անընդհատ ողջերի մեջ ու անտառում ենք փնտրել Լևոնին: Հույս ունեինք, որ իր ֆիզիկական կոփվածությունն իրեն օգնելու է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ինձ իր խոսքերն էին ուժ ու հույս տալիս՝ «մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի»»: Զոհվելուց ինն ամիս անց Լևոնը հուղարկավորվեց Եռաբլուրում: «2021 թ. փետրվարին մեզ ասացին, որ հնարավոր է՝ Լևոնը գերի է: Բայց պարզվում է, որ հունվարին իմ տղան արդեն նույնականացված է եղել: Լևոնի մարմինը թշնամին փոխանցել է 2020 թ. դեկտեմբերի 5-ին, և նա տեղափոխվել է Հերացի, այլ տեղերում չի եղել: Պատերազմի ավարտից հետո արյուն էի հանձնել: Ճիշտ է, Լևոնին ողջերի մեջ էինք փնտրում, բայց մտածեցի՝ եթե Լևոնս չկա, ուրեմն պետք է այդ մասին իմանամ»:

2021 թ. մայիսի վերջին Լևոնի ընտանիքն իմացել է, որ իրենց որդին Հերացիում է: Այդ մասին չի տեղեկացել պետական մարմիններից: «Տղաներից մեկի ծնողը, ով Հերացիում ցուցակների մեջ փնտրելիս է լինում իր որդու անունը, պատահաբար տեսնում է նաև իմ անունը և տեղեկացնում մեզ»: Ծնողները որոշում են կայացնում և մեկնում Եվրոպա՝ այնտեղ ևս նույնականացում անելու նպատակով, ցանկանում էին համոզված լինել, որ Եռաբլուրում իրենց որդին է հանգչելու, որ նրան են այցի գնալու ամեն օր: Տիկին Արմինեն ասում է՝ իրեն հաճախ կարոտի մասին են հարցնում, Լևոնին կարոտելու մասին: «Միշտ ասում եմ՝ այդ բառին փոխարինող մեկ այլ բառ պետք է լինի: Այդ բառով հնարավոր չէ արտահայտել իմ զգացածը»:

Հ. Գ. - Հրաձգային ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
Ամենադիտված