Հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում
Արտակարգ Պատահար
Այսօր` հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում։
Հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ պայքարում են կրակի տարածման դեմ: Հրդեհը բռնկվել է տանիքից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը