Վարչապետն ավտովթարների և դրա հետևանքով զոհերի թվաքանակի որոշակի նվազում է տեսնում
ՔաղաքականԿառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգությանը։
Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատանքային խումբ ունենք, որն անընդհատ աշխատում է՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհների երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ։ Այս ուղղությամբ նաև ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում։ Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և դրանց հետևանքով գրանցվող զոհերի թվի որոշակի նվազեցում ունենալ»,- ասաց Փաշինյանը։