Լարիսա Դոլինան խոստովանել է, թե ինչու է ամեն օր լաց լինում
ԺամանցՌուս երգչուհի Լարիսա Դոլինան YouTube-ի «НЕ ПРУСТ» նախագծում խոստովանել է, որ ամեն օր լաց է լինում։
Դոլինան պարզաբանել է, որ օրը մի քանի անգամ արցունքներ է թափում։ Արտիստը նշել է, որ դրա պատճառները շատ տարբեր են։ Նա ասել է, որ կարող է արտասվել ոչ միայն վշտից ու տխրությունից, այլեւ ուրախությունից, հայտնում է Gazeta-ն։
«Օրինակ՝ ինչ-որ հեքիաթ եմ դիտում, ու այնտեղ մի պահ է գալիս, որ ես սկսում եմ լաց լինել: Սա, հավանաբար, լավ է, քանի որ արցունքներով ինչ-որ վատ բան հեռանում է՝ որոշ տխուր մտքեր, այն, ինչ բացասաբար է անդրադարձել։ Կյանքը միայն սպիտակ գծերից չէ բաղկացած»,-հավելել է երգչուհին։