Ռումինիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին
ԺամանցՌումինիայի ներկայացուցիչը չի մասնակցի «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթին։ Այս մասին հայտնում է երկրում Եվրատեսիլի պաշտոնական հեռարձակող TVR-ն։
Հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ երկիրը պետք է դուրս գա մրցույթից՝ ֆինանսական դժվարությունների և Ռումինիան այլ երկրների հետ մրցելու համար պատշաճ կատարողական մակարդակով ներկայացնելու անկարողության պատճառով:
Հեռարձակողն այս տարի ռեսուրսներ կհատկացնի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի և այլ առաջնահերթ նախագծերի հեռարձակման համար:
«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում։