Բայդենը Թրամփին անվանել է «իր պրոֆեսորը»
ԱՄՆՀանրության առջև ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոսքի մեջ նորից սխալվել է և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «իր պրոֆեսորը»՝ բառը շփոթելով «նախորդ» բառի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իմ պրոֆեսորը...Ես չեմ խոսի իմ պրոֆեսորի մասին, լսեք, իմ նախորդն այլ ճանապարհ է ընտրել՝ սպառել տնտեսությունը, կրճատել հարկերը շատ հարուստ և խոշոր կորպորացիաների համար, էապես մեծացնել բյուջեի դեֆիցիտը», - ասել է Բայդենը՝ Վիսկոնսինում իր ելույթի ժամանակ։
Բացի վերը ասվածից՝ Բայդենը նաև շփոթել է «համաճարակ» բառը «ռեցեսիայի» հետ, երբ խոսում էր այն մասին, թե ինչպես մինչև կորոնավիրուսային համաճարակը Միացյալ Նահանգներում կար մինչև 700 միլիարդատեր: