Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին. Բայրամով
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է APA-ն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունից հետո իրավիճակի հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է երկու երկրների միջև»,-ասել է Բայրամովը։