«Կարմիր գծերը» այսօր կլինեն անվճար
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.
«Սիրելի՛ երևանցիներ, հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները, և հնարավոր մեքենաների կուտակումները փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն: Բոլոր դեպքերում հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում ու բացառապես ձմեռային անվադողերով: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում: Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը»։