Մհեր Ավետիսյանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության շքանշանով
Հասարակություն
«Անմահ գունդ» Միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցության» միջազգային միության շքանշանով՝ պատմական հիշողության պահպանման գործում մեծ ավանդ ունենալու և Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին հոգ տանելու համար։
Շքանշանը հանձնվել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովի անունից։
Հայտնի է, որ Մհեր Ավետիսյանն ակտիվորեն զբաղվում է Հայրենական մեծ պատերազմի ժառանգության պահպանմամբ Ռուսաստանի բարեկամ երկրների տարածքում, որոնք հոգատարությամբ հարգում են Հայրենական մեծ պատերազմի հիշատակը։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)