Դատավոր Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ-ում կքննվի առաջնահերթության կարգով
Իրավունք
Դատավոր Դ. Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդույունն ու գործը քննել Դատարանի 41-րդ Կանոնի կիրառմամբ, այն է` գանգատի քննարկմանը տրվել է առաջնահերթություն: Այս մասին հայտնում է դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։
«Միաժամանակ, Դատարանի 40-րդ Կանոնի կիրառմամբ Հայաստանի կառավարությունը անհապաղ տեղեկացվել է գանգատի մասին:
Վստահ եմ, որ Դատարանի վերջնական որոշմամբ կվերականգնվեն խախտված բոլոր իրավունքները»,- գրել է նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)