Բրեդ Փիթին կասկածում են պլաստիկ վիրահատության դիմելու մեջ
ԺամանցՊլաստիկ վիրաբուժության բրիտանացի մասնագետ Ջոնի Բեթերիջի հոլովակը, որում նա բացահայտում է հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի վիրահատությունները, սկսել է պոպուլյարություն ձեռք բերել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Փորձագետը համեմատել է Բրեդ Փիթի 2020 և 2023 թվականների լուսանկարները և պատմել, թե ինչ վիրահատություններ է նա կատարել։ Նրա խոսքով՝ կա հուշում, որը խոսում է այն մասին, որ Բրեդը գաղտնի վիրահատություն է կատարել, որը կարող էր արժենալ ավելի քան 100,000 ֆունտ ստեռլինգ:
Բժիշկը ենթադրում է, որ նա ձգել է դեմքի մաշկը։
«Սա լավ արված վիրահատության հիանալի օրինակ է»,– նշել է նա։