Գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ,
Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ:
Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորը, որի շենացումն ու հզորացումը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
Այս 32 տարիների ընթացքում մեր բանակն անցել է տարբեր ժամանակաշրջանների դժվարագույն փորձությունների միջով: Մենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի:
Մաղթում եմ, որ ձեր անկոտրում ոգին, քաջությունն ու հայրենիքին նվիրվածությունն ուղեկցեն մեզ միշտ, եւ խաղաղ երկնքի տակ շարունակեք ծառայությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Աստված պահապան Հայոց բանակին եւ հայ ժողովրդին:
Կեցցե՛ հայ զինվորը»։