Մադրիդում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել
ԱշխարհՄադրիդի կենտրոնում մոտ 45 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման օրենքի, ինչպես նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ցույցը կազմակերպել է երկրի պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, որը գլխավոր ընդդիմադիր ուժն է։
Միջոցառմանը ներկա է եղել նաև քաղաքական ասոցիացիայի ղեկավարությունը։
Մինչ այս՝ Euractiv պորտալը հայտնել էր, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է հանդիպումներ ունենալ կատալոնացի անջատողականների առաջնորդներ Կարլես Պուչդեմոնի և Օրիոլ Ժունկերասի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կատալոնիայի բնակիչների կեսից ավելին չի ցանկանում անջատվել Իսպանիայից։