Գերմանիայում երկաթուղային կայարանը տարհանվել է կասկածելի մարդկանց պատճառով
ԱշխարհԳերմանական Շտուտգարտ քաղաքում երկաթուղային կայարանը տարհանվել է մի քանի կասկածելի մարդկանց պատճառով, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցվել են գնացքների ծառայությունները։
Այս մասին գրում է Bild-ը։ Սկզբում տեղի ոստիկանությունը տարհանման մասին հայտնել էր X սոցիալական ցանցում։
«Ներկայումս ոստիկանական գործողություն է իրականացվում Շտուտգարտի գլխավոր կայարանում, և գնացքների ծառայությունները դադարեցված են»,- ասված է գրառման մեջ։
Ըստ Bild-ի լրագրողների` կայանը տարհանվել է այն բանից հետո, երբ անցորդները հայտնել են կասկածելի մարդկանց մասին։
Արդյունքում, ոստիկանությունը ստուգել է երեք կասկածյալի։ Հստակեցվում է, որ ընդհանուր առմամբ, մոտ 150 մարդ է տարհանվել։