Կողոպուտ կատարած 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
ՀասարակությունՀունվարի 23-ին, ժամը 21.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Քաջազնունու փողոցում հափշտակել են 20-ամյա քրոջ պայուսակը:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Մասիսի փողոցում հայտնաբերվել, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տարվել Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: