«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի
Հասարակություն
Ամփոփելով նախորդ շաբաթը` մետրոպոլիտենից հայտնում են.
««Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի։
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 513-ը՝ երեք վագոնանի, 1351-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429460 ուղևոր։ Կատարողականը 94,9 % է»։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին