ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Դիմորդների հոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է․Պապիկյան

Քաղաքական

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ռազմական բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներին՝ զինված ուժերում կադրային քաղաքականության համատեքստում։ Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ բանակի սպայակազմի համալրման հիմնական աղբյուրը ռազմական բարձրագույն կրթօջախներն են։

«Կա շատ պարզ բանաձև՝ որքան մեծ է ընտրությունը, նույնքան շոշափելի է լավագույներին գտնելու հնարավորությունը, ուստի մենք ռազմական կրթօջախներ դիմորդների հոսքը ընդլայնելու և ապագա սպաների համար զինծառայությունը գրավիչ դարձնելու սոցիալական փաթեթին ավելացրինք նորընծա սպաներին բնակարանով ապահովելու դրույթը։ Ռազմական բուհի շրջանավարտ սպան կստանա երեք սենյականոց բնակարան՝ իր հայեցողությամբ այն տնօրինելու իրավունքով, իսկ ըստ պայմանագրի՝ 20 տարի ծառայելուց հետո կստանա նաև բնակարանի սեփականության իրավունքը։

Ռազմական կրթության որակը բարձրացնելու, կառավարման, ֆինանսավորման և ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նպատակին էր միտված երկու ռազմական հաստատությունների՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների միավորումը մեկ ռազմական կրթօջախի մեջ, որն անվանվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ընդհանուր, արդիական, ուսումնանյութական բազայով, կենտրոնացված ֆինանսական միջոցներով, պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացով, համատեղ ձևավորված մասնագիտական խորհուրդներով՝ ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթով»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը ընդգծել է՝ բարեփոխումների  արդյունքում դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է, ինչպես նաև այդ բարեփոխումների իրագործման արդյունքում վերջերս ռազմական ակադեմիան անդամագրվել է աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայում, որի անդամ են աշխարհի առաջատար 19 ռազմաուսումնական հաստատություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսպանիան և այլն։

«Այսպիսով` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ ստացավ։ Նախաձեռնել ենք նաև ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի էական բարձրացում»,- նշել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը կադրային քաղաքականության կարևոր բաղադրիչներից է համարում զորքերը պայմանագրային զինծառայողներով համալրելու նոր ինստիտուտը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զինվորներին պարտադիր ժամկետային ծառայության երկու տարի ժամկետը փոխարինել հնգամյա ծառայությամբ՝ փոխարենը ստանալով մի շարք սոցիալական արտոնություններ, մասնավորապես ծառայության վայրը ընտրելու իրավունք, ամենամսյա բարձր աշխատավարձ, իսկ ծառայության ավարտին՝ 5 միլիոն դրամ պատվովճար ստանալու հնարավորություն։

«Սա զինծառայությունը գրավիչ դարձնելու, զինված ուժերը արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրելու ևս մեկ կարևորագույն քայլ է և իրագործման կարճ ժամանակահատվածում իր նյութական ու բարոյական շահեկանությամբ արդեն շատերին է հետաքրքրել։ Մենք այստեղ ունենալու ենք ևս մեկ կարևոր ձեռքբերում։ Ակնհայտ է, որ հնգամյա ծառայության անցած պայմանագրայինները հետագայում ծառայությունը չշարունակելու դեպքում ավելի բարձր զինվորական արհեստավարժությամբ և ավելի մեծ ծառայողական փորձով են զորացրվելու, քան տարեկից ժամկետայինները, ինչը դրականորեն կազդի նաև պահեստազորի որակի վրա»,- եզրափակել Պապիկյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Al Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն
Ամենադիտված