Sky Sports. Արտետան չի հեռանա Արսենալից
Սպորտ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր չէ հեռանալ լոնդոնյան ակումբից։ Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին մրցաշրջանի ավարտից հետո իսպանացի մասնագետի հնարավոր հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Երեկ իսպանական Sport-ը հայտնել էր, որ Արտետան հնարավոր է լքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո, իսկ The Sun-ը՝ հղում անելով իսպանացի լրագրող Ժերար Ռոմենոյին, հայտնել էր, որ Միկելը կարող է գլխավորել «Բարսելոնան»։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Արտետան չի հեռանա «Արսենալից»:
Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» երեք տիտղոս է նվաճել՝ Անգլիայի գավաթը, ինչպես նաև Անգլիայի երկու սուպերգավաթ: Բացի այդ, «Արսենալը» իսպանացու գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր։
Այժմ «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 21 հանդիպումներից հետո վաստակելով 43 միավոր։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան