Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ԱՄԷ դեսպանը
ՔաղաքականԱզգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Քրիստինե Պողոսյանը կարեւորել է Արաբական Միացյալ Էմիրություններ հետ համագործակցությունը, խորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունը, խոսել ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի միջեւ փոխգործակցության զարգացման մասին:
Կողմերը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ընդգծել գործնականում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն մեծ փորձ ունի ոլորտում եւ պատրաստ է ներկայացնելու այն Հայաստանի գործընկերներին: