Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցությունն ընտրել է նոր ղեկավար
ՀասարակությունԳյումրի քաղաքում տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցության նիստը, որին մասնակցել են խմբակցության անդամներ Կարեն Վարդգեսի Սոսյանը, Սվետլանա Միշայի Ադամյանը և Գոռ Հովհաննեսի Մանուկյանը:
«Զարթոնք» խմբակցությունը միաձայն որոշել է՝
Վարդևան Հակոբյանի՝ որպես «Զարթոնք» խմբակցության ղեկավարի (անդամի), լիազորությունները համարել դադարած:
Փոփոխել և հաստատել «Զարթոնք» խմբակցության նոր կազմը՝
1) Կարեն Վարդգեսի Սոսյան.
2) Սվետլանա Միշայի Ադամյան.
3) Գոռ Հովհաննեսի Մանուկյան:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար ընտրել Գոռ Հովհաննեսի Մանուկյանին:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը 2024թ. հունվարի 29-ին գրությամբ վերոհիշյալ փոփոխության մասին, ըստ օրենքի պահանջի, տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին: