Հայոց հաղթանակները դեռ առջևում են, ոչ մի նահատակ չի զոհվել հանուն «ոչնչի». Արմեն Մկրտչյան
Քաղաքական«Հայկական երազանք» կուսակցության անդամներն այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված տղաներին:
«Հայոց հաղթանակները դեռ առջևում են, ոչ մի նահատակ չի զոհվել հանուն «ոչնչի»: Հավաքվել ենք այստեղ՝ ցույց տալու, որ մեր հերոս տղաների արածն ու զոհողությունը իզուր չէ։ Մեզ փորձում են համոզել, որ այսքան տղաները իզուր են զոհվել հայրենիքի համար, բայց ընդհակառակը մենք` հազարավոր երիտասարդներով, եկել ենք այստեղ ցույց տալու, որ իրենց կիսատ թողած գործը շարունակելու ենք և նոր հաղթանակներ ենք ունենալու», - այս մասին ներկաներին ասաց «Հայկական երազանք» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը: