Մոսկվայում ձերբակալել են Կարեն Վանեցյանին․ ԶԼՄ
Իրավունք
Մոսկվայի կենտրոնում բերման են ենթարկել «Օլեյնա» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանին, ով Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի զարմիկն է։ Հայաստանում նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված փողերի լվացման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «РБК»–ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հայաստանում Վանեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործարարի ձերբակալության մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի իշխանություններին։
«РБК»-ի աղբյուրները հայտնել են, որ Վանեցյանը հայտարարել է, որ գործազուրկ է։ Նրանց տեղեկություններով՝ նա ապրում է Լիպեցկի շրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)