Թեյլոր Սվիֆթին լուսանկարել են սիրելիի հետ համբուրվելիս
ԺամանցԵրգչուհի Թեյլոր Սվիֆթը հունվարի 28-ին «M&T Bank Stadium» մարզադաշտում լուսանկարվել է սիրելիի՝ ֆուտբոլիստ Թրևիս Քելսիի հետ համբուրվելիս։ Հայտնի աստղերի լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
34-ամյա Թեյլոր Սվիֆթը ներկա է գտնվել ամերիկյան ֆուտբոլի խաղին՝ իր ընկերոջը՝ Թրևիս Քելսիին աջակցելու համար։ Երգչուհու սիրելիի թիմը՝ «անզաս Սիթի Չիֆսը», հաղթել է «Բալթիմոր Ռեյվենսին»։ Խաղից հետո Թեյլոր Սվիֆթը հրապարակավ շնորհավորել է Թրևիս Քելսիին։ Դերասանուհին մտել է խաղադաշտ ու համբուրել մարզիկին։