«Ազատության մեջ եմ, ամեն ինչ լավ է»․ Կարեն Վանեցյան
Հասարակություն«Exoil Group» հոլդինգի սեփականատեր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է։
«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է, գրասենյակն աշխատում է», - ասել է Վանեցյանը՝ նշելով, որ ոչ մի ձերբակալություն չի եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, որ Մոսկվայում ձերբակալել են գործարար Կարեն Վանեցյանին։