Քայլի Ջենների դստերն անվանել են մայրիկի «աքսեսուար»
ԺամանցՄոդել և գործարար Քայլի Ջեններն իր դստեր՝ Սթորմիի հետ մասնակցել է Jacquemus ապրանքանիշի շոուին և արժանացել հետևորդների քննադատությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
26-ամյա բլոգերը և նրա 5-ամյա դուստրը կրել են նույն երանգի հանդերձանք՝ մինի զգեստ և ջեմպր՝ շապիկով: Այնուամենայնիվ, հետևորդները չեն գնահատել նրանց կերպարը և քննադատել են մոդելին՝ իր դստերը շահագործելու համար: Նրանց կարծիքով՝ նա Սթորմիին օգտագործում է որպես աքսեսուար։
«Խեղճ աղջիկ», «Նա ընդամենը հինգ տարեկան է, նա այնտեղ ձանձրանում է», «Խեղճ Սթորմին դժբախտ տեսք ունի», «Մոր նորաձևության աքսեսուարը», «Ինչու՞ է իր աղջկան այդպես օգտագործում», - մեկնաբանություններում գրել են երկրպագուները: