Իսպանիայում սկանդալ է բորբոքվել՝ Հիսուս Քրիստոսի նկարի հետ կապված․ նկարչից պահանջում են ներողություն խնդրել
ԱյլԿիսամերկ Հիսուս Քրիստոսի կերպարը վրդովմունքի ալիք է առաջացրել պահպանողական իսպանացիների շրջանում։ Նրանք Քրիստոսի կերպարն անվանել են «սեքսուալիզացված» և «հոմոէրոտիկ»: Նկարի հեղինակը սևիլացի նկարիչ Սալուստիանո Գարսիան է։ Նա պատկերել է Քրիստոսին հարություն առնելուց հետո՝ կիսամերկ վիճակում կարմիր ֆոնին։
The Daily Mail-ը հայտնում է, որ նկարը ստեղծվել է իսպանական Սեւիլիայում Զատկի շաբաթի գովազդի համար։ Սակայն, այն, կարծես, հակագովազդ է դարձել՝ հաշվի առնելով մարդկանց վրդովմունքը:
«Սա բացարձակապես խայտառակություն է», - ասել է ծայրահեղ պահպանողական կաթոլիկ IPSE կազմակերպությունը:
Հաղորդվում է, որ Սալուստիանո Գարսիան Քրիստոսին պատկերել է իր որդու՝ Օրացիոյի արտաքինի հիման վրա։
IPSE–ն պահանջում է, որ Գարսիան հրապարակավ ներողություն խնդրի։ Ուլտրապահպանողական Vox կուսակցությունից Խավիեր Նավարոն կարծում է, որ նկարը ստեղծվել է մարդկանց զայրացնելու համար։