Դուստրը փորձել է բջջային հեռախոս փոխանցել ազատազրկված հորը (լուսանկար)
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 30-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած դստերը։
Խուզարկությամբ վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։