Մեծ Բրիտանիայում հայհոյող թութակներին ուղարկել են վերադաստիարակման
ԱյլԼինքոլնշիր կոմսությունում գտնվող վայրի բնության այգում թութակները հայհոյել են այցելուներին։ Արդյունքում որոշվել է թռչուններին վերադաստիարակման ուղարկել, հայտնում է BBC-ն։
Խնդիրը ծագել է 2020 թվականին այգի բերված հինգ աֆրիկյան մոխրագույն թութակների պատճառով: Անհայտ անձինք թռչուններին անպարկեշտ բառեր են սովորեցրել, որոնք նրանք սկսել են անընդհատ կրկնել։ Նրանց հետևելով՝ ևս երեք թութակ նույնպես սովորել են հայհոյել։
Արդյունքում, այգու ղեկավարությունը ստիպված է եղել հատուկ ցուցանակ տեղադրել՝ թռչունների «բառապաշարի» վերաբերյալ, որում ասվում է՝ «Մենք չենք կարող պատասխանատվություն կրել ձեր լսածի համար»։
Հաղորդվում է, որ այժմ որոշվել է թռչուններին տեղափոխել 100 թռչուններից բաղկացած երամ։ Թռչնաբանները հույս չունեն, որ թութակներն ընդհանրապես կդադարեն հայհոյել։ Սակայն, եթե նոր ռազմավարությունն աշխատի՝ թութակները կարող են սովորել «բոլոր հաճելի հնչյունները», որոնք նախընտրում են խմբի մյուս թութակները։