Քսենյա Սոբչակին դատի են տվել
ԱյլՌուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակից դատարանի միջոցով պահանջել են 50 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է Mash-ը։
Հայցվոր Միխայիլ Կ.-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին Քսենյա Սոբչակը շոուի եթերում օգտագործել է իր գիրքը՝ փոխելով դրա մասին տվյալները։ Տեսանյութի հրապարակումից հետո նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քսենյա Սոբչակի, իսկ հայցում նշել է, որ լրագրողը կոնտեքստից կտրված մեջբերումներ է արել իր գրքից, աղավաղել դրանք։
Հայցվորը պահանջում է 50 միլիոն ռուբլի փոխհատուցում, ինչպես նաև տեսանյութի հեռացում Քսենյա Սոբչակի ալիքից։