Եթե պետք լինի՝ փողոց էլ ենք դուրս գալու, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու. Հայկ Մարության
ՔաղաքականԵս շատ ուրախ եմ, որ վերականգնվում է ակտիվ քաղաքացու ինստիտուտը, որը, կարծես թե, խեղդվել էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, հաղորդում է News.am-ը։
«Այս հանդիպումը ցույց է տալիս, որ դա վերականգնվում է: Մեր թիմը ոնց պայքարում էր 10-15 տարի առաջ, 6 տարի առաջ, անգամ հեղափոխությունից հետո, նույնկերպ պայքարելու ենք ամեն քմ-ի համար եւ բոլոր հանրային շահերի ու մեր քաղաքացիների համար: Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի՝ փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի բուլդոզերների տակ էլ ենք պառկելու: Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է, մի քիչ ծերացել ենք»,-ասաց նա: