Դայակը թմրանյութով թեյ է հյուրասիրել ընտանիքին և առևանգել նորածնին
Այլ
Մեքսիկայում ոստիկանությունը փնտրում է երեք օրական երեխային առևանգող դայակին։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Մեքսիկայի Իդալգո նահանգում դայակը երեխայի մորը և տատիկին թմրանյութով թեյ է հյուրասիրել, գողացել երեխային, գումար և երեք բջջային հեռախոս։
Առևանգումից երկու օր անց տղային գտել են փողոցում՝ պայուսակի մեջ, նրան վերադարձրել են մորը։
Քննիչները ենթադրում են, որ դայակի հանցակիցը ոստիկան է։ Նրանք այժմ հետախուզման մեջ են։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը