Ջենիֆեր Լոպեսին լուսանկարել են Բեն Աֆլեքի նախկին կնոջ հետ
Ժամանց
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի և նախկին կնոջ՝ դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ։ Page Six-ում հրապարակվել են հայտնիների լուսանկարները։
Պապարացիները աստղերին լուսանկարել են իրենց երեխաների հետ դպրոցից դուրս գալիս։ Ըստ լրագրողների՝ դերասանները երաժշտական ներկայացման են եղել։ Լուսանկարներում երևում է, որ Ջենիֆեր Գարները դստեր և որդու հետ քայլում է նախկին ամուսնու և նրա կնոջ հետ։ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը միջոցառմանը ներկայացել են երգչուհու դստեր՝ Էմմայի հետ։
Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարներն ամուսնացել են 2005 թվականին՝ մեկ տարի հանդիպելուց հետո։ Տասը տարի անց աստղերը որոշեցին բաժանվել։ Դերասաններն ունեն երեք երեխա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից