Թաիլանդում զբոսաշրջիկը խաբել է իր առևանգման մասին, որպեսզի երկարաձգի արձակուրդը
ԱյլԹաիլանդում ընկերների հետ հանգստացող բրիտանացի զբոսաշրջիկը բեմականացրել է սեփական առևանգումը և ընտանիքից փրկագին պահանջել։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Հաղորդվում է, որ ինչ-որ պահի զբոսաշրջիկների գումարը սպառվել է, սակայն նրանք չեն ցանկացել վերադառնալ հայրենիք։ Տղամարդկանցից մեկը որոշել է բեմականացրել սեփական առևանգումը․ ընկերները զանգահարել են նրա հարազատներին և փրկագին պահանջել։
Անհանգստացած ընտանիքը հյուպատոսության միջոցով դիմել է Հետաքննությունների կենտրոնական բյուրո, որից հետո իրավապահ մարմիններն սկսել են փնտրել զբոսաշրջիկին։ Հատուկ նշանակության ջոկատը բրիտանացուն հայտնաբերել է հյուրանոցի համարում ընկերների հետ։ Հաղորդվում է, որ տղամարդկանց մոտ թմրանյութեր և հրազեն է հայտնաբերվել։
Զբոսաշրջիկները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։