Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն 

Գարդման- Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը՝ Ալիևի նախընտրական ծրագրին

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախընտրական ծրագրին, որը վերջինս ներկայացրել է Ադրբեջանում սպասվող նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ։

Ստորև ներկայացնում ենք միության հայտարարությունն ամբողջությամբ․

«Մարդու իրավունքների համակարգային ոտնահարման պաշտամունքը և քաղաքական երեսպաշտությունը շարունակում են իրենց հաղթարշավը Ադրբեջանի հանրային ու քաղաքական կյանքում։ Թեև դրանք արդեն երկար ժամանակ է, ինչ գործնականում վերածվել են մարդկության դեմ կատարվող հանցանքների հիմնական գործիքակազմի, սակայն այժմ իրենց արտացոլումն են գտնում իշխող նախագահի նախընտրական ծրագրում՝ ուղղակի լեգիտիմություն հաղորդելով ծրագրվող իրավախախտ գործողությունների համար։

Ադրբեջանի նախագահը փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվել և իր ուրույն հոգևոր-մշակութային ժառանգությունն է կերտել հայ ժողովուրդը, համարում է «պատմական հայրենիք» և այդ «հայրենիք» մեծ վերադարձը համարում է ազգային առաջնահերթություն։ Այս առումով Իլհամ Ալիևը նախատեսում է մի քանի նպատակների իրականացում, որոնցից առավել զավեշտալի են թվում ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը և էկոլոգիական միջավայրի բարելավումը։ 

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանն իրականացնում է որևէ կերպ չդիտարկվող, ապօրինի բնակեցում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի առնչությամբ, փաստացի գործում է միակողմանիորեն։ Ադրբեջանը՝ որպես համաձայնագրի իրականացման համար պատասխանատու կողմ, խախտելով տվյալ համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները՝ չի շրջանցել նաև 7-րդ դրույթը, և անհայտ ու կասկած հարուցող տարրեր է բնակեցնում հատկապես Հայաստանի հետ սահմանակցությամբ գտնվող տարածքներում։ 

Ադրբեջանի նախագահն առավել ազնիվ կլիներ, եթե իր նախընտրական ծրագրում նաև նշեր, որ «ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը» նախատեսում է իրականացնել հայկական ազգային-մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման, խեղման, յուրացման միջոցով։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ընթանում է նախիջևանացման գործընթաց, ինչը ենթադրում է հայկական մշակութային-կրոնական ներկայության հիմնահատակ ոչնչացում։ Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ողջ տարածքում անցած երեք տասնամյակների ընթացքում և դրանից էլ առաջ պետականորեն տարվել է հայկական էթնոցիդի քաղաքականություն, ինչը կարող է կրկնվել Լեռնային Ղարաբաղում, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն 2023 թ․ սեպտեմբերին էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը կփրկի հայկական մշակույթը գոյութենական վտանգից՝ դրանով իսկ կանխելով Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ժողովրդագրական, այլև մշակութային ադրբեջանականացումը։ 

Ադրբեջանի նախագահը հանձն է առնում նաև բարելավել Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական միջավայրը այն պարագայում, երբ ընդամենը ամիսներ առաջ անհավասար ոստիկանական ուժ էր կիրառում պատմական Գարդմանի Սոյուդլու գյուղում բնական միջավայրի աղտոտման դեմ բողոքի ելած սեփական տարեց քաղաքացիների նկատմամբ՝ արգելելով գյուղ ելումուտը՝ հավանաբար վախենալով բողոքի ալիքի և կատարվածի մասին տեղեկատվության արտահոսքից՝ վերստին սահմանափակելով մամուլի և խոսքի ազատությունը։

Ադրբեջանի նախագահի նախընտրական ծրագրի միայն մի քանի կետերի ուսումնասիրությունն ու մեկնաբանումը բավարար են հասկանալու համար, որ Ադրբեջանն ընթանում է բռնապետության, պետականահեն հայատյացության, քաղաքակրթական արժեքների ոտնահարման, էթնիկ զտումների թույլատրելիության և անպատժելիության վերարտադրման անշեղ ճանապարհով, ինչը մեծագույն սպառնալիք է մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման, ինչպես նաև հետընթաց՝ համաշխարհային քաղաքակրթության դավանած մարդասիրական արժեքներից»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային
Ամենադիտված