Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ երկրների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 7-ին հանդիպում կունենա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Փետրվարի 7-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային հարաբերությունների, պաշտպանության, անվտանգության շուրջ հարցեր»,- նշել է Զախարովան։
Դիվանագետը հավելել է, որ հանդիպմանը «նախատեսվում է մտքեր փոխանակել կազմակերպության պատասխանատվության գոտում և հարևան տարածաշրջաններում տիրող իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ»։