Քննչական գործողություններ՝ Էկոնոմիկայի նախարարության շենքում. ԱԱԾ-ն ձերբակալել է նախարարի տեղակալին
ՔաղաքականԷկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից։
Տեղեկությունը հաստատել է վարչության մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը: Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։