NASA-ն 19 պարուրաձև գալակտիկայի լուսանկարներ է հրապարակել
ԼուսանկարներԱմերիկյան օդագնացության և տիեզերական գործակալությունը (NASA) հրապարակել է 19 պարուրաձև գալակտիկաների լուսանկարներ, որոնք ստացվել են Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի միջոցով, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
Ըստ ՆԱՍԱ-ի կայքի՝ գիտնականները, ովքեր աշխատում են Physics at High Resolution in Nearby Galaxies (PHANGS) ծրագրի շրջանակում, լուսանկարել են 19 պարուրաձև գալակտիկա։
Որպես PHANGS ծրագրի մի մաս, որին մասնակցում են ավելի քան 150 աստղագետներ ամբողջ աշխարհից, գիտնականներն օգտագործում են շատ մեծ աստղադիտակներ։
PHANGS նախագծի շրջանակներում աշխատող գիտնականները հրապարակել են մինչ օրս ամենամեծ կատալոգը՝ ներառյալ շուրջ 100 000 աստղային կուտակումներ: