800 փաստաբան հնարավորություն է ունեցել վերապատրաստվել
ԻրավունքՔաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ Արդարադատության նախարարությունը Փաստաբանների պալատի հետ համատեղ մեկնարկել է էլեկտրոնային հարթակի հնարավորությունները և հմտությունները փաստաբաններին փոխանցելու դասընթացներ: Դասընթացների ժամանակ փաստաբանական համայնքին է ներկայացվել համակարգի օգտագործման եղանակները՝ հայցադիմում ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, հայցադիմումի պատասխան, դիմում, միջնորդություն ներկայացնելու, և վճռի բողոքարկման հնարավորությունը: Ավելի քան 800 փաստաբան, արդեն իսկ մասնակցել են դասընթացներին՝ առկա և հեռակա ձևաչափով: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ:
Ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ 2024 թվականի փետրվարի -ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը կազմվելու և ներկայացվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան: