«Լեոնարդո դի Կապրիոն» խաբեությամբ գումար է հափշտակել ՌԴ բնակչուհուց
ԱյլԽարդախը, ով ներկայացել է որպես հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիո, խաբեությամբ 80 հազար ռուբլի է հափշտակել ՌԴ Չեբոքսարիի բնակչուհուց։ 32-ամյա կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Կինը Դի Կապրիոյի երկրպագուն է 19 տարեկանից։ Նա գրեթե 20 տարի փորձել է կապ հաստատել իր կուռքի հետ՝ հաղորդագրություններ և մեկնաբանություններ թողնելով դերասանի սոցցանցային էջերում։ 2023 թվականի հունվարին աղջիկը նամակ է ստացել իբր իր կուռքից։ Երկար նամակագրությունից հետո, որում «Լեոն» խոստովանել է իր համակրանքը նրա հանդեպ, խաբեբան հրավիրել է նրան միանալ իր երկրպագուների ակումբին՝ տեսակոնֆերանսի միջոցով շփվելու համար: Կինը դրա համար վճարել է 80 հազար ռուբլի։
Նա սկսել է կասկածել «Լեոյին» միայն այն բանից հետո, երբ վերջինս խնդրել է վճարել դեպի Չեբոկսար թռիչքի համար՝ խոստանալով, սակայն, որ գումարը կվերադարձնի ավելի ուշ։ Այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։